Լրահոս

30.09.2022 18:15


Արարատի մարզի մի շարք բնակավայրերի, Սպիտակ քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Արարատի մարզի մի շարք բնակավայրերի, Սպիտակ քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 4-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ, Սիս և Սիփանիկ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու և «Մուրացան» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը