Աշխարհ

30.09.2022 19:50


Մեծ Բրիտանիայում ներկայացրել են Չարլզ 3-րդի պատկերով մետաղադրամների դիզայնը

Մեծ Բրիտանիայում ներկայացրել են Չարլզ 3-րդի պատկերով մետաղադրամների դիզայնը

Բրիտանական թագավորական դրամահատարանը ներկայացրել է մետաղադրամի դիզայն, որը պատկերում է Մեծ Բրիտանիայի նոր թագավոր Չարլզ III-ին։ Համաձայն ուրբաթ հրապարակված հայտարարության՝ առաջին 50 պենսանոց մետաղադրամները շրջանառության մեջ կմտնեն այս տարվա դեկտեմբերին, գրում է ՏԱՍՍ-ը:

Ավանդույթի համաձայն՝ միապետի կիսադեմը թեքված է դեպի ձախ: Մինչդեռ նախկին միապետ Եղիսաբեթ II-ի կիսադեմը շրջված է դեպի աջ, իսկ նրա հորինը՝ թագավոր Ջորջ VI-ինը (1895-1952 թթ.), շրջված էր դեպի ձախ:

Նոր մետաղադրամների վրա գրված կլինի՝ «Թագավոր Չարլզ III, Աստծո շնորհով, հավատքի պաշտպան»։

Թագավորական դրամահատարանը տեղեկացրել է, որ թագավոր պատկերով նոր մետաղադրամների հետ մեկտեղ շրջանառության մեջ կմնան նաև Եղիսաբեթ II թագուհու պատկերով մետաղադրամները։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը