Աշխարհ

03.10.2022 09:56


Իրանից Թուրքիա հասնող գազատարի աշխատանքը դադարեցվել է

Իրանից Թուրքիա հասնող գազատարի աշխատանքը դադարեցվել է

Իրանից Թուրքիա հասնող մայրուղային գազատարի աշխատանքը դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «Botas» օպերատորը։

Ըստ հաղորդագրության` դա կապված է պլանային պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման հետ, որոնք կտևեն մինչև հոկտեմբերի 9-ը:

Իրանը Ռուսաստանից հետո բնական գազի երկրորդ մատակարարն է Թուրքիա։ 2021 թվականին Իրանը Թուրքիա է մատակարարել 9,433 մլրդ խմ գազ, 2022 թվականի 7 ամսում՝ 5,3 մլրդ խմ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը