Աշխարհ

03.10.2022 20:05


ՌԴ աստղագետները Երկրին մոտեցող աստերոիդ են հայտնաբերել (լուսանկար)

ՌԴ աստղագետները Երկրին մոտեցող աստերոիդ են հայտնաբերել (լուսանկար)

Ռուսաստանցի մասնագետները Երկիր մոլորակին մոտեցող նոր աստերոիդ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտին:

«Հոկտեմբերի 1-ի գիշերը Ռուսաստանի հարավում գտնվող երկու աստղադիտարանները Երկիր մոլորակին մոտեցող նոր աստերոիդ են հայտնաբերել։ Կես կիլոմետրանոց փոքր մոլորակը Արեգակի շուրջը պտտվում է 3,44 տարի ժամանակահատվածով և տեսանելի ապագայում վտանգ չի ներկայացնում Երկրի համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանցի մասնագետները կարողացել են լուսանկարներ ստանալ Կոչևանչիկ համայնքում և Կուբանի պետական համալսարանում տեղադրված աստղադիտակների օգնությամբ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը