Աշխարհ

14.09.2011 13:24


Հայկական Զինված ուժերը ոչնչացրել են ադրբեջանական թռչող անօդաչու հետախուզական սարք

Հայկական Զինված ուժերը ոչնչացրել են ադրբեջանական թռչող անօդաչու հետախուզական սարք

Այսօր առավոտյան ԼՂՀ Ասկերանի շրջանում ՀՀ Զինված ուժերը ոչնչացրել են ադրբեջանական թռչող հետախուզական անօդաչու սարք, որն առաջին գծում փորձել է հետախուզական գործունեություն իրականացնել։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը։

–Այն փորձում էր ներթափանցել մեր տարածք, որը խոսում է ադրբեջանական անօդաչու սարքերի տեխնիկական «զարգացածության» մասին,– նշել է Կարապետյանը։

Ինչ վերաբերում է հայկական անօդաչու թռչող սարքերին, ապա Դավիթ Կարապետյանը նշել է, որ դրանք կներկայացվեն սեպտեմբերի 21-ին կայանալիք Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը