Լրահոս

19.11.2010 13:24


Արցախյան պատերազմին նվիրված նոր գրքի շնորհանդես

Արցախյան պատերազմին նվիրված նոր գրքի շնորհանդես

Այսօր «Հենարան» ակումբում տեղի է ունեցել «ՀՀ ազգային հերոսներ։ Արցախի հերոսներ» գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակ Ավագ Հարությունյանը նշել է, որ այն նախ և առաջ ճանաչողական, ռազմահայրենասիրական, քարոզչական կարևոր նշանակություն ունի։

«Հայ իրականության մեջ առաջին անգամ է հրատարակվում նման գիրք, որտեղ զետեղված են ՀՀ  ազգային 15 հերոսների և Արցախի 20 հերոսների կենսագրական տվյալները»,– հայտարարել է Հարությունյանը։

Գրքի հրատարակումը նպատակ է հետապնդել պատասխան տալու Ադրբեջանի կողմից ՀՀ բանակի հասցեին հնչող հոխորտանքներին։ Աշխատության խմբագիր Էդգար Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ այն կթարգմանվի նաև պարսկերեն։

 

Այս խորագրի վերջին նյութերը