Աշխարհ

06.10.2022 14:54


ՀԱՊԿ-ն առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում. Զախարովա

ՀԱՊԿ-ն առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում. Զախարովա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) առանցքային դեր է խաղում իր պատասխանատվության գոտում խաղաղություն և կայունություն պահպանելու գործում։ Ամենշաբաթյա ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրեց, որ վաղը՝ հոկտեմբերի 7-ին, կազմակերպությունը նշում է հիմնադրման 20-ամյակը։

20 տարի առաջ հենց այս օրը որոշվեց միջազգային տարածաշրջանային կազմակերպության կարգավիճակ տրամադրել ՀԱՊԿ-ին։

«Համեմատաբար կարճ ժամանակահատվածում կազմակերպությունը պատվավոր ճանապարհ անցավ։ Համատեղ ջանքերով ստեղծվեց անվտանգության խնդիրներով զբաղվող արդյունավետ կառույց։ ՀԱՊԿ-ը նաև առանցքային դեր է խաղում իր պատասխանատվության գոտում տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»,-ասաց Զախարովան։

«Սա խաղուպար չէ, որ արագ ու կտրուկ շարժումներ անենք». Ալեն Սիմոնյանը` ՀԱՊԿ–ի մասին

Նա ընդգծեց, որ այս տարվա հունվարին Ղազախստանում խաղաղապահ գործողությանը մասնակցելը ռազմաքաղաքական կառույցի հասունության վառ հաստատումն էր։

Այժմ հետևողականորեն ձևավորվում են ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններին ՀԱՊԿ հավաքական ուժերի մասնակցության պայմանները։ Նրա խոսքով` ՀԱՊԿ գործընկերների հետ համագործակցության հետագա զարգացումը Ռուսաստանը համարում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Հիշեցնենք, որ կազմակերպությունը ներառում է վեց երկիր՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան։

Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը