Քաղաքական

06.10.2022 16:05


ՌԴ-ն Ադրբեջանին և Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր «համապարփակ առաջարկները». Զախարովա

ՌԴ-ն Ադրբեջանին և Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ  իր «համապարփակ առաջարկները». Զախարովա

Մենք համալիր աջակցություն ենք ցուցաբերում Ռուսաստանի համար երկու բարեկամ պետությունների՝ դաշնակիցների միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Բաքվին և Երևանին։ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Կովալյովը մի շարք այցեր է կատարել տարածաշրջանում ՝ այդ թեմայով խորհրդակցությունների համար»,-նշել է Զախարովան։

«Նրանք, ովքեր փորձում են ինչ-որ կերպ կասկածի տակ դնել Ռուսաստանի դերը կամ խոսում են մեր անգործության մասին, ցանկալին որպես իրականություն են ներկայացնում։

Իսկապես, հավանաբար, մենք չենք զբաղվում հատուկ գովազդային գործունեությամբ, որի տակ ոչինչ չկա։ Ընդհակառակը, մենք պատմում ենք այն մասին, թե ինչ է հաջողվել անել»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը»

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը