Քաղաքական

07.10.2022 00:26


Պրահայում տեղի է ունեցել Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)

Պրահայում տեղի է ունեցել Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա քայլերը քննարկել են Նիկոլ Փաշինյանը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը:

Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային գործընթացների շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը