Աշխարհ

07.10.2022 13:20


Քննարկվել են խաղաղության աշխուժացման ջանքերը, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցել. Միշելը՝ քառակողմ հանդիպման մասին

Քննարկվել են խաղաղության աշխուժացման ջանքերը, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցել. Միշելը՝ քառակողմ հանդիպման մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան գրառմամբ մեկնաբանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հոկտեմբերի վեցին Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քառակողմ հանդիպումը:

«Քննարկվել են կայուն ապաէսկալացիայի և խաղաղության աշխուժացման ջանքերը, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցել»,-գրել է Միշելը:

Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպումից հետո կողմերը հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը