Քաղաքական

07.10.2022 14:18


ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը Արարատ Միրզոյանին ներկայացրել է «Միրզոև» (լուսանկար)

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը Արարատ Միրզոյանին ներկայացրել է «Միրզոև» (լուսանկար)

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն իր պաշտոնական կայքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին՝ հիշատակելով վերջերս Վաշինգտոնում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարկի վերջին հեռախոսազրույցները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

Հատկանշական է, որ նշյալ հեռախոսազրույցի մասին անդրադարձում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ազգանունը գրված է «Միրզոև»:

«Հոկտեմբերի 4-ին պետքարտուղար Բլինկենը եռակողմ զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոևի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում նա խրախուսել է վստահության ձևավորումը և հետագա առաջընթացը նրանց բանակցություններում»,-ասվում է նյութում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը