Աշխարհ

07.10.2022 17:23


Պուտինը խոսել է ԱՊՀ տարածքում հակամարտությունների լուծման անհրաժեշտության մասին

Պուտինը խոսել է ԱՊՀ տարածքում հակամարտությունների լուծման անհրաժեշտության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել է, որ ԱՊՀ տարածքում հակամարտությունները լուծելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կքննարկենք ԱՊՀ տարածքում անվտանգության հետ կապված խնդիրները։ Չէ՞ որ, բացի Ուկրաինայից, որտեղ իրոք ողբերգական իրադարձություններ են ծավալվում, ցավոք, հակամարտություններ են ծագում նաև հետխորհրդային տարածքի այլ՝ մոտ պետությունների միջև։ Դա, անխոս, պահանջում է դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մշակում»,-մասնավորապես, ասել է Պուտինը։

Այս խորագրի վերջին նյութերը