Քաղաքական

09.10.2022 10:02


Մենք դեմ ենք, որ մտնենք Ադրբեջանի կազմի մեջ․ արցախցի (տեսանյութ)

Մենք դեմ ենք, որ մտնենք Ադրբեջանի կազմի մեջ․ արցախցի (տեսանյութ)

Վերջին շունչն է սա, մեր ցասումն ենք արտահայտում ի լուր աշխարհի, որ մենք դեմ ենք, որ արցախցիները դեմ են, որ մտնում են Ադրբեջանի կազմի մեջ։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Արցախում տեղի ունեցող ակցիայի մասնակիցներից Մարատ Ստեփանյանը։

«Պրահայի հանդիպման ժամանակ Շառլ Միշելի և Մակրոնի մակարդակով էդ ամենը հաստատվել է և իրենք էլ իրենց էջերում հաստատել են դա, այսինքն համաձայնություն է ձեռք բերվել, Հայաստանի ոչ բարով ղեկավարի կողմից, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ որի՝ Արցախը մտում է Ադրբեջանի կազմի մեջ։ Ադրբեջանական կողմը չի ճանաչել Հայաստանի ամբողջականությունը, այսինքն ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք և մնալու են այնտեղ»,-ասաց նա։

Արցախցու խոսքով՝ իրենք Արայիկ Հարությունյանից պահանջում ենք բացատրություն․ «Գոնե հիմա երկրի ղեկավարը պետք է համարձակություն ունենա դուրս գա ժողովրդի դիմաց ասի այո ժողովուրդ ջան, ինչ որ ստորագրվել է դա այդպես է, կամ այդպես չէ։ Էս պահին միակ տարբերակն այն է, որ հաշվի առնելով, որ ՀՀ իշխանությունները պաշտոնապես ձեռքերը լվացել և հեռու է մնացել Արցախից, էդ փաստի առթիվ Արայիկ Հարությունյանը պետք է հայտարարություն տարածի և ասի, որմենք հիմա մենակ ենք մնացել, թե հաջորդ քայլը, որը պետք է լինի չգիտեմ։ Երևի պետք է մի խոհեմ քայլ անի, պաշտոնապես դիմի ՌԴ-ին՝ հստակեցում մտցնելու համար»-ասաց արցախցին։

Մարատ Ստեփանյանի խոսքով այս պահին, որ ադրբեջանցիները ցեղասպանություն չեն իրագործում ի շնորհիվ ռուս խաղաղապահների է։

«Էնպիսի վիճակի մեջ է արցախահայությունը հայտնվել, որ ժամանակն էլ է մեր դեմ գործում այս պահին, ժամանակ չկա, շատ կարճ ժամանակում պետք է արցախահայությունը ճիշտ որոշում ընդունի, կամ պետք է մտնենք Ադրբեջանի կազմի մեջ, որն արդեն իրատեսական է, կամ՝ դիմում ենք ՌԴ-ին, որ իր վրա վերցնի հովանավորչությունը»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը