Աշխարհ

09.10.2022 20:20


Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2024-ի որակավորման D խմբում է. մրցակիցների թվում է Թուրքիան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2024-ի որակավորման D խմբում է. մրցակիցների թվում է Թուրքիան

Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վիճակահանության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընդգրկվեց D խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հետ:

Խմբերում առաջին և երկրորդ հորիզոնականն զբաղեցրած թիմերը կնվաճեն Եվրո 2024-ի ուղեգիր։ Մնացած երեք ուղեգրերը կխաղարկվեն Ազգերի լիգայի 2022 թվականի խաղարկության արդյունքում ձևավորված փլեյ-օֆֆ փուլում։

Որակավորման փուլի հանդիպումները կանցկացվեն 2023 թվականի մարտ-նոյեմբերին։ Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

Այս խորագրի վերջին նյութերը