Աշխարհ

10.10.2022 10:09


Ստամբուլում պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել

Ստամբուլում պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել

Ստամբուլի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Տեղեկությունը Twitter–ի իր էջում հայտնել է քաղաքապետ Ալի Երլիկայան։

«Ցավոք, բնական գազի պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել»,-գրել է նա` հավելելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել հոկտեմբերի 9-ի երեկոյան։

Պայթյունից հետո հրդեհ է բռնկել։ Դեպքի վայր են մեկնել բազմաթիվ ոստիկաններ, հրշեջներ և բժշկական բրիգադներ։

Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը