Աշխարհ

10.10.2022 10:11


Պայթյուններ Կիևում. գործի է դրվել ՀՕՊ-ը (տեսանյութ)

Պայթյուններ Կիևում. գործի է դրվել ՀՕՊ-ը (տեսանյութ)

Կիևում պայթյուններ են որոտացել. տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Կիևում չորս պայթյուն է լսվել, հաղորդում են նաև Կիևի մարզում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին... Պայթյուններից հետո քաղաքում ծուխ է նկատվել»,- գրում է UNIAN գործակալությունը:

«Մայրաքաղաքի Պեչերսկի թաղամասի բնակիչները խոսում են երեք ուժեղ պայթյունի մասին, դրանք լսվել են նաև Կիևի այլ թաղամասերում»,-գրում է Strana.ua թերթը։

Կլիչկոյի խոսքով՝ պայթյունները եղել են քաղաքի կենտրոնում՝ Շևչենկոյի շրջանում։ Նա նշել է, որ դեպքի վայր են գնացել բոլոր հատուկ ծառայությունները, խոստացել է մանրամասներ հայտնել ավելի ուշ։

Ինչպես Twitter-ում գրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, հրթիռ է ընկել Վոլոդիմիրսկի փողոցում գտնվող Հրուշևսկու հուշարձանի մոտ։ Այս փողոցում է գտնվում Ուկրաինայի անվտանգության ծառայության գրասենյակը, իսկ մոտակայքում՝ նախագահականը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը