Աշխարհ

11.10.2022 18:55


Մեսսին՝ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ․ լավագույն ֆուտբոլիստների 100-յակը՝ ըստ FourFourTwo-ի

Մեսսին՝ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ․ լավագույն ֆուտբոլիստների 100-յակը՝ ըստ FourFourTwo-ի

Հեղինակավոր FourFourTwo ամսագիրը կազմել է ֆուտբոլի պատմության 100 լավագույն խաղացողների ցանկը, գրում է Armsport.am-ը։

Վարկանիշը կազմողները անմիջապես նշել են, որ խաղացողների վարկանիշը բավականին պայմանական է.

«Ընտրությունը դառնում է գրեթե անհնարին հանելուկ, երբ հասկանում ես, թե որքան ականավոր ֆուտբոլիստներ են եղել տարբեր մայրցամաքներում և տարբեր տասնամյակներում: Անկեղծ ասած, մենք կարող ենք կազմել 100 հիանալի խաղացողների ևս մեկ ցուցակ: Բայց վերջիվերջո մենք պետք է ընտրեինք այն խաղացողներին, ովքեր, մեր կարծիքով, իրենց դարաշրջանի ամենաազդեցիկն էին, ամենահիշարժանը, խաղացողների, ովքեր հիացնում էին մեզ իրենց տաղանդով և իրենց ձեռքբերումներով»:

Ցուցակի առաջին տեղում Լիոնել Մեսսին է, երկրորդը՝ Դիեգո Մարադոնան, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Կրիշտիանու Ռոնալդուն։ Լավագույն 100-ում ընդգրկված են ԽՍՀՄ հավաքականի երկու նախկին ֆուտբոլիստներ՝ Լև Յաշինը (31-րդ տեղ) և Օլեգ Բլոխինը (52-րդ)։

Պատմության լավագույն 20 ֆուտբոլիստներն ըստ FourFourTwo-ի․

1. Լիոնել Մեսսի
2. Դիեգո Մարադոնա
3. Կրիշտիանու Ռոնալդու
4. Պելե
5. Զինեդին Զիդան
6. Յոհան Կրոյֆ
7. Ջորջ Բեսթ
8. Ֆրանց Բեկենբաուեր
9. Ֆերենց Պուշկաշ
10 Ռոնալդո
11. Գերդ Մյուլլեր
12. Ալֆրեդո դի Ստեֆանո
13. Միշել Պլատինի
14. Զիկո
15. Գարինչա
16. Բոբի Չարլթոն
17. Պաոլո Մալդինի
18. Ռոմարիո
19. Ջուզեպպե Մեացա
20. Անդրես Ինյեստա

Այս խորագրի վերջին նյութերը