Աշխարհ

12.10.2022 12:20


Անդրկովկասում խաղաղության հաստատման կարևոր գործոններից մեկը պատմական սահմանների պահպանումն է․ իրանցի պաշտոնյա

Անդրկովկասում խաղաղության հաստատման կարևոր գործոններից մեկը պատմական սահմանների պահպանումն է․ իրանցի պաշտոնյա

Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։

«Այո, իհարկե»,-ասել է Վելայաթին ի պատասխան այն հարցին, թե արդյոք Իրանը պատրա՞ստ է միջնորդ լինել հարևան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։

Նա նշել է, որ Իրանի կողքին գտնվող տարբեր շրջաններից առանձնահատուկ նշանակություն ունի Անդրկովկասը։

«Այս առումով մեր հարևանների (Հայաստանի և Ադրբեջանի) նկատմամբ մենք ավելի շատ զգայունություն և ուշադրություն ենք ցուցաբերում»,-ընդգծել է Վելայաթին։

Նրա խոսքով՝ երկրների միջև խաղաղության հաստատման չափազանց կարևոր գործոններից մեկը հայտնի պատմական սահմանների պահպանումն է։

«Որևէ երկրի կողմից հարևան երկրի սահմանների ցանկացած խախտում առաջացնում է լարվածության աճ այս տարածաշրջանում և լոկալ պատերազմների հրահրում, որի առաջին արդյունքը սադրիչ երկրների, օրինակ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայությունն է հրադադարի ռեժիմի հաստատման պատրվակով՝ օգտագործելով իրավիճակը իրենց օգտին»,-հավելել է Իրանի արտգործնախարարության նախկին ղեկավարը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը