Աշխարհ

12.10.2022 14:48


Սթոլտենբերգն ընդունել է, որ ՆԱՏՕ-ն մասնակցում է Ուկրաինայում հակամարտությանը. Պեսկով

Սթոլտենբերգն ընդունել է, որ ՆԱՏՕ-ն մասնակցում է Ուկրաինայում հակամարտությանը. Պեսկով

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՅենս Սթոլտենբերգը Ռուսաստանի հաղթանակը համեմատել է դաշինքի պարտության հետ, ինչը կարելի է համարել որպես այն բանի ընդունում, որ ՆԱՏՕ-ն պայքարում է Ուկրաինայի կողմում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կարելի է»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք Սթոլտենբերգի նման հայտարարությունը համարել այն բանի խոստովանություն, որ ՆԱՏՕ-ն կռվում է Ուկրաինայի կողմում։

Մինչ այդ Սթոլտենբերգը հայտարարել էր, որ Ուկրաինայի պարտությունը կլիներ «մեր բոլորի պարտությունն ու սպառնալիք բոլորիս համար»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը