Աշխարհ

12.10.2022 16:22


Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին չորեքշաբթի հայտարարել է, որ առաջիկայում Հնդկական օվկիանոսի հյուսիսում Չինաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Կայուն անվտանգություն ստեղծելու և մարտունակությունը բարելավելու համար մենք շուտով համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնենք Հնդկական օվկիանոսի հյուսիսում՝ Չինաստանի, Ռուսաստանի և այլ երկրների մասնակցությամբ»,-ասել է Իրանին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը