Աշխարհ

13.10.2022 11:22


Ալիևը Հայաստանից տեղեկություն է պահանջել Առաջին Արցախյան պատերազմի անհայտ կորածների և զանգվածային գերեզմանների ճշգրիտ վայրերի մասին

Ալիևը Հայաստանից տեղեկություն է պահանջել Առաջին Արցախյան պատերազմի անհայտ կորածների և զանգվածային գերեզմանների ճշգրիտ վայրերի մասին

Հայաստանը պետք է Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրի անհայտ կորածների ճակատագրի և զանգվածային գերեզմանների ճշգրիտ վայրերի մասին։ Ինչպես գրում է haqqin.az-ը, այս մասին Աստանայում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նկատի ունենալով Առաջին Արցախյան պատերազմը:

«Շուրջ երկու տարի մենք պահանջում ենք այդ տեղեկատվությունը, սակայն Հայաստանի կառավարությունը, հրաժարվելով այն փոխանցել Ադրբեջանին, դրանով ասոցացվում է նախկին հայկական վարչակարգերի «հանցավոր» (չակերտները՝ Tert.am) առաջնորդների հետ»,-ասել է Իլհամ Ալիևը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը