Աշխարհ

13.10.2022 15:13


Իրանը խոշոր զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանի մոտ

Իրանը խոշոր զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանի մոտ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտնել է առաջիկա օրերին երկրի հյուսիսում զորքերի խոշոր զորավարժությունների մասին։ Այս մասին գրում է mehrnews.com-ը:

«Առաջիկա օրերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի՝ «Իշխանություն» անվանումը կրող զանգվածային զորավարժությունները կանցկացվեն երկրի հյուսիսային սահմաններում՝ Արազի (Արաքս) շրջանում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածաշրջանային «Աշուրա» ռազմակայանի կողմից»,-հայտնել է զինվորականը:

Նա հայտարարել է, որ խոշոր զորավարժությունների անցկացումը համահունչ է առաքելության իրականացմանը՝ ըստ տարեկան պլանի, որի նպատակն է բարձրացնել ԻՀՊԿ ցամաքային զորքերի մարտական պատրաստվածությունը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը