Ադրբեջանի ԶՈՒ-ն հրադադարը խախտում է՝ նախ կրակելով միմյանց, ապա հայկական դիրքերի ուղղությամբ, տպավորություն ստեղծելով, թե հայկական կողմն է կրակում․ ՊՆ
Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի: