Քաղաքական

18.10.2022 14:55


Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալումից ազատ է արձակվել (տեսանյութ)

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալումից ազատ է արձակվել (տեսանյութ)

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման 24-ժամյա ռեժիմը լրացել է և նա քիչ առաջ ազատ է արձակվել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Ալեքսանյանի փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։

Նա նշեց, որ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությունը դեռևս շարունակվում է։

«Դատարանը 15 րոպե ընդմիջումից հետո այս պահին շարունակում է կալանքի միջնորդության քննությունը, ակնկալում ենք արդար դատական ակտ»,-ասաց փաստաբանը։

***

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման ժամկետը լրացել է. դատարանը քննում է կալանքի միջնորդության հարցը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Այս խորագրի վերջին նյութերը