Քաղաքական

18.10.2022 15:21


Փաշինյանը գործընթացը լավ է տանում. Էրդողանի խոսնակ

Փաշինյանը գործընթացը լավ է տանում. Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Հայաստանի և Հարավային Կովկասի վերաբերյալ հայտարարություններ է արել A Haber հեռուստաալիքի եթերում։

Խոսելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ Քալընն ասել է. «Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։ Փաշինյանն այս գործընթացը լավ է տանում՝ չնայած սփյուռքի ընդդիմությանը և ճնշումներին։ Ալիևը վճռական է տրամադրված այս հարցում։ Կարծում եմ, որ առաջիկա օրերին մեր հատուկ ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո կարելի է լավ քայլեր ձեռնարկել։ Մենք պետք է առաջ շարժվենք՝ քայլեր ձեռնարկելով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ... Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել. սրան պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը