Քաղաքական

19.10.2022 10:37


ԵՄ դիտորդները մեկնում են առաջնագիծ

ԵՄ դիտորդները մեկնում են առաջնագիծ

Հրապարակը գրում է․ Մի քանի օր է՝ Հայաստան են ժամանել ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները, այլ կերպ ասած՝ ԵՄ դիտորդները, որոնք պետք է դիտորդական առաքելություն իրականացնեն հայ-ադրբեջանական սահմանին։ Հոկտեմբերի 17-ին նրանք հանդիպել էին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

Այսօր նրանք արդեն մեկնում են դիրքեր։

Քիչ առաջ մեզ լուսանկար ուղարկեցին Վայոց Ձորի ու Սյունիքի ճանապարհից, թե ինչպես են դեսպանատան համարանիշներով ամենագնացներով ԵՄ դիտորդներին տեղափոխում առաջնագիծ։ Ավելի ստույգ՝ լուսանկարն արված է Վայոց Ձոր չհասած հատվածում։ Հավանական է, որ բարձրանան ինչպես Ջերմուկի, այնպես էլ Գորիսի հատվածում գտնվող դիրքեր։

Այս խորագրի վերջին նյութերը