Աշխարհ

19.10.2022 20:03


Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել Չարլզ III-ի և արքայադուստր Դիանայի հարսանեկան տորթի կտորը (լուսանկար)

Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել Չարլզ III-ի և արքայադուստր Դիանայի հարսանեկան տորթի կտորը (լուսանկար)

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի և արքայադուստր Դիանայի հարսանեկան տորթի մի կտորն արարողությունից 41 տարի անց աճուրդի է հանվել, գրում է New York Post-ը։

Հաղորդվում է, որ մրգային տորթի այդ կտորը պահվել է հարսանիքի հյուրերից մեկի՝ Նայջել Ռիքեթսի մոտ, ով մահացել է այս տարվա սկզբին։ Այժմ ֆիրմային տուփով աղանդերն աճուրդի է հանվել Մեծ Բրիտանիայի Dore and Rees Auctions աճուրդում։ Ենթադրվում է, որ մեկնարկային գինը կլինի 339 դոլար, սակայն այն կարող է մի քանի անգամ ավելի մեծ գնով վաճառվել։

Արքայազն Չարլզն ու արքայադուստր Դիանան ամուսնացել են 1981թվականին։ Նրանց հարսանեկան արարողության համար պատրաստվել է 23 պաշտոնական տորթ։ Աճուրդի հանված կտորը, ամենայն հավանականությամբ, կենտրոնական մրգային տորթից է եղել, որը բաղկացած էր հինգ շերտից։ 2014 թվականին նույն տորթի մեկ այլ կտոր վաճառվել է 1375 դոլարով։

Dore and Rees ընկերությունը մտադիր է աճուրդի հանել նաև Չարլզ III-ի կողմից գրված շնորհակալական երկտողը, որը հարսանիքի ժամանակ ուղարկվել է թագավորական ընտանիքի աշխատակիցներին։ Ձեռագիր երկտողը նույնպես գտնվել է Ռիքեթսի իրերի մեջ, սակայն հասցեագրված է եղել նրա՝ Փիթեր անունով գործընկերոջը։

Աղբյուրը` tert.am

charles-diana-wedding-cake-chef charles-diana-wedding-cake-slice-01 charles-diana-wedding-cake-slice-container-lid prince-charles-thank-you-letter-staff-01 prince-charles-thank-you-letter-staff-02

Այս խորագրի վերջին նյութերը