Կարծիք

20.10.2022 09:07


Կին չէ՞ր էն հղի աղջիկը, ում Նիկոլի շարասյունը սպանեց․ իսկ կարո՞ղ ա հիշի էն կանանց, ում զավակների մարմինները մինչև հիմա թշնամու վերահսկողության տակ են․ թե բա՝ սրբություն

Կին չէ՞ր էն հղի աղջիկը, ում Նիկոլի շարասյունը սպանեց․ իսկ կարո՞ղ ա հիշի էն կանանց, ում զավակների մարմինները մինչև հիմա թշնամու վերահսկողության տակ են․ թե բա՝ սրբություն

Թե բա՝ սրբություն

Էսի հարց ա բարձրացնում. «Իսկ ո՞ւր մնացին «հայ ընտանիքը սուրբ է, հայ կինը/մայրը՝ սրբություն» հավատամքները»։

Ասեմ. օրինակ՝ Եռաբլուրում, երբ հայ կանանց մենթերը, ձեռ ու ոտ արած, տանում էին բաժին, որ Նիկոլի ճամփեն բացեն: Իսկ կհիշի՞ 2018 թվի կին պատգամավորներին, որոնց հեռախոսահամարները բաժանել էին իրենց ոհմակին ու ահաբեկում էին, դագաղներ էին ֆռռացնում նրանց տների առաջ, կամ էլ էն կանանց ու աղջիկներին, ում ցույցերի տեղից քաղմաս էին տանում: Կին չէ՞ր էն հղի աղջիկը, ում Պռոշյանի վրա Նիկոլի շարասյունը սպանեց: Իսկ կարո՞ղ ա հիշի էն կանանց, ում զավակների մարմինները մինչև հիմա թշնամու վերահսկողության տակ են ու չեն կարողանում վերադարձնել: էդքանը չգիտեմ, բայց հաստատ կհիշի էն հայ կանանց, ում Նիկոլը ծիգռովի կամուֆլյաժով կոնտրմիտինգների էր հանում, որ իր իշխանությունը փրկի, արթիկցիանոներին որ հաստա՛տ կհիշի: Հա, չմոռանամ էն մայրերին, ում 2018 թվի թավշյա օրերին մանկական օրորոցներով հանում էին փողոց փակելու: Ի՞նչ ա, նրանք կի՞ն չեն, մայր ու քո՞ւյր չեն, որ «դախազ» օգտագործում են իրենց ընտանիքի բարեկեցությունն ու պաշտոնը պահելու համար:

Ամեն հարց իր պասատխանն ունի, նայած՝ ո՞վ ա հարց տվողն ու ումի՞ց ա պատասխան սպասում:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը