Աշխարհ

20.10.2022 20:18


Hyundai-ն ցուցադրել է յոթերորդ սերնդի Grandeur սեդանը

Hyundai-ն ցուցադրել է յոթերորդ սերնդի Grandeur սեդանը

Hyundai ընկերությունը ցուցադրել է Grandeur նոր սերնդի սեդանի արտաքին տեսքը։ Յոթերորդ սերնդի ավտոմեքենան ստեղծվել է անցած սերնդի մոդելի դեբյուտից վեց տարի հետո։

Նոր Grandeur-ի արտաքին տեսքը կատարվել է նույն ոճով, ինչ եւ ավելի վաղ ներկայացված Staria մինիվենինը։ Թափքի ամբողջ լայնությամբ լուսադիոդային շերտը խորհրդանշում է արեւի առաջին ճառագայթները լուսաբացին։ Մեքենան ունի անշրջանակ ապակիներով դռներ, ինչպես նաեւ դռների բռնակներ, որոնք ոչ թե մեքենայի մակերեսի վրա են, այլ ներկառուցված են։

Նոր Grandeur-ն ունի մեկ ճաղանի ղեկանիվ, որը նման է մոդելի առաջին սերնդի ղեկանիվին։ Ավտոմեքենայի տեխնիկական բնութագրերը կհրապարակվեն ավելի ուշ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը