Աշխարհ

21.10.2022 15:57


Թուրքիան Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացում. Էրդողան

Թուրքիան Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացում. Էրդողան

Թուրքիան Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Շուշի քաղաքում գլխավոր հյուպատոսություն է բացում:

Ինչպես գրում է Anadolu գործակալությունը, այս մասին Ադրբեջանից վերադառնալուն ճանապարհին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը Արցախի օկուպացված տարածքում կարմիր ժապավեն են կտրել՝ նշելով Կովսականի (Զանգելան) միջազգային օդանավակայանի բացումը:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը