Իրանը համարժեք հակազդեցություն կցուցաբերի, եթե որևէ երկիր իր սահմաններից դուրս գործողություններ իրականացնի. ԻԻՀ հյուպատոս (տեսանյութ)
Իրանը տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն չի ճանաչելու. եթե որևէ երկիր իր սահմաններից դուրս գործողություններ իրականացնի, Իրանը կցուցաբերի համարժեք հակազդեցություն:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը՝ անդրադառնալով Հայաստանի տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հարցին:
«Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հստակ և բազմիցս հայտարարել են` թե երկրների տարածքային ամբողջականությունը, և թե միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն»,-ասաց հյուպատոսը:
Նա հիշեցրեց, որ Իրանի ԱԳ նախարարը ևս շեշտել է՝ ՀՀ անվտանգությունը ԻԻՀ-ի անվտանգությունն է: «Եվ մենք շատ պարզ ու հստակ ասում ենք, որ սահմանների որևէ փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչելու: Մենք ցանկանում ենք խաղաղ և կայուն Հայաստան: Այստեղ մեր պատգամը խաղաղության և բարեկամության պատգամ է: Բնականաբար, երկու երկրների շահերն ի նկատի կունենանք: Ես Կապանի բնակչության համար ևս մեկ անգամ շեշտում եմ՝ չանհանգստանաք, ես Կապանում եմ»,-ասաց Մորթեզա Աբեդին Վարամինը:
Իրանը մշտապես հայտարարում է, որ թույլ չի տալու տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխություն: Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են լինելու այս առնչությամբ գործնական քայլերը՝ հյուպատոսը հույս հայտնեց, որ որևէ երկիր թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս գործողություններ: «Հակառակ դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից համապատասխան հակազդեցություն կցուցաբերվի»,-նշեց նա:
Իսկ, թե կոնկրետ ինչպիսի՞ հակազդեցություն՝ հյուպատոսն ասաց, որ այդ հակազդեցությունը լինելու է տվյալ գործողությանը համարժեք:
Իրանը համարժեք հակազդեցություն կցուցաբերի, եթե որևէ երկիր իր սահմաններից դուրս գործողություններ իրականացնի. ԻԻՀ հյուպատոս (տեսանյութ)
Իրանը տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն չի ճանաչելու. եթե որևէ երկիր իր սահմաններից դուրս գործողություններ իրականացնի, Իրանը կցուցաբերի համարժեք հակազդեցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը՝ անդրադառնալով Հայաստանի տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հարցին: