Աշխարհ

21.10.2022 20:09


Sotheby’s-ն աճուրդի կհանի աշխարհի ամենամեծ անթերի ադամանդը (լուսանկար)

Sotheby’s-ն աճուրդի կհանի աշխարհի ամենամեծ անթերի ադամանդը (լուսանկար)

Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը ներկայացրել է Golden Canary Diamond («Ոսկե դեղձանիկ») դեղին ադամանդը՝ 303.10 կարատ քաշով, որը համարվում է աշխարհում ամենամեծ հղկված և ամենամեծ անթերի ադամանդը՝ երբևէ դասակարգված Ամերիկայի գեմոլոգիական ինստիտուտի կողմից:

Ինչպես գրում է Luxury Launches-ը, այն հայտնաբերվել է 1980-ականներին՝ աղբի կույտի մեջ՝ մի փոքր աղջկա կողմից, որը խաղում էր իր հորեղբոր այգում: 890 կարատանոց չմշակված ադամանդը հայտնվել էր այնտեղ այն բանից հետո, երբ մոտակա MIBA ադամանդի հանքի հանքափորները համարել էին, որ այն չափազանց մեծ է ադամանդ լինելու համար և դեն նետել էին այն:

Մեկնաբանելով կայանալիք աճուրդը՝ Sotheby's America-ի ոսկերչական բաժնի ղեկավար Քուիգ Բրունինգն ասել է. «Մեզ համար մեծ պատիվ է առաջարկել ներկայում գոյություն ունեցող ամենամեծ հղկված ադամանդը: «Ոսկե դեղձանիկը» երբևէ հայտնաբերված ամենաանուրբ ադամանդներից է, ոչ միայն իր թափանցիկության և գույնի ինտենսիվության, այլև իր ապշեցուցիչ գեղեցկության համար, որը, անկասկած, կգրավի ամբողջ աշխարհից հավաքորդներին»,-ավելացրեց Բրունինգը:

Golden Canary Diamond-ը կցուցադրվի աշխարհի տարբեր քաղաքներում՝ ներառյալ Թայբեյը, Ժնևը և Հոնկոնգը, նախքան Նյու Յորքում աճուրդի կհանվի ավելի քան 14 միլիոն դոլար մեկնարկային գնով:

Dubai's gets first sight of 303.10 carat 'Golden Canary' diamond ahead of  New York auction in December | Markets – Gulf NewsThe Golden Canary: World's Largest Flawless Diamond to be Auctioned - Only  Natural Diamonds

Այս խորագրի վերջին նյութերը