Աշխարհ

22.10.2022 12:12


Քաշաթաղի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է մահացել

Քաշաթաղի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է մահացել

Քաշաթաղի շրջանում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը մահացել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը:

Նշվում է, որ ականի պայթյունից տարբեր վնասվածքներ են ստացել Սաբուհի Հասանովը և Էլսեվեր Գամիդովը: Վերջինս հիվանդանոցում մահացել է:

Ադրբեջանի շրջանային դատախազությունը հայտնում է, որ ականի պայթյունից վնասվածքներ ստացած ադրբեջանցիները վերանորոգման և շինարարական աշխատանքներ էին իրականացնում Քաշաթաղի (Լաչին) շրջանի գյուղերից մեկի տարածքում: Փաստի առթիվ հետաքննություն է իրականացնում:

Այս խորագրի վերջին նյութերը