Աշխարհ

23.10.2022 19:13


Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռն ընկել է երկհարկանի տան վրա (տեսանյութ)

Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռն ընկել է երկհարկանի տան վրա (տեսանյութ)

Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռն ընկել է երկհարկանի տան վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը`հղում տալով շրջանի նահանգապետ Իգոր Կոբզեւին։

«Նախնական տվյալներով՝ Սուն ընկել է Իրկուտսկի Պրժեւալսկի փողոցում գտնվող երկհարկանի տան վրա»,- ասվում է Telegram-ի նրա ալիքում տեղադրված գրառման մեջ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ Սու-30-ը կործանվել է փորձնական թռիչքի ժամանակ։ Հրդեհի մակերեսը կազմել է 200 քմ։ Արտակարգ դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու այլ ծառայությունների ներկայացուցիչներ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը