Աշխարհ

24.10.2022 08:54


Էրդողանը հայտարարել է, որ վերջին մեկ ամսում հինգ անգամ խոսել է Պուտինի հետ

Էրդողանը հայտարարել է, որ վերջին մեկ ամսում հինգ անգամ խոսել է Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հինգ անգամ շփվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Anadolu գործակալությանը։

«20 տարվա ընթացքում՝ ինչպես իմ վարչապետության, այնպես էլ նախագահության ժամանակ, մենք մշտապես կապի մեջ ենք եղել համաշխարհային առաջնորդների հետ։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում մենք հինգ անգամ խոսել ենք պարոն Պուտինի հետ։ Նույնը պարոն Զելենսկիի դեպքում։ Մյուս կողմից՝ մենք հեռախոսային դիվանագիտություն ունենք ԱՄՆ նախագահի հետ»,-ասել է Էրդողանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը