Աշխարհ

24.10.2022 18:18


Խոակին Ֆենիքսի և Լեդի Գագայի մասնակցությամբ «Ջոկերի» սիքվելի նկարահանումները պետք է սկսվեն նոյեմբերին

Խոակին Ֆենիքսի և Լեդի Գագայի մասնակցությամբ «Ջոկերի» սիքվելի նկարահանումները պետք է սկսվեն նոյեմբերին

Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր. խենթություն երկուսի համար» ժապավենի նկարահանումները կսկսվեն նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, ասել է օպերատոր Լոուրենս Շերը, որը հյուրընկալվել է The Hollywood Reporter-ի «Behind the Screen» փոդքաստում։

Օպերատորի խոսքով՝ ֆիլմի հիմնական մասը նկարահանվելու է Լոս Անջելեսի ստուդիաներում։ Որոշ տեսարաններ կնկարահանվեն նաև Նյու Յորքում։

Բացի այդ, զրույցի ընթացքում Շերը մեկնաբանել է «Ջոկեր»-ի սիքվելում երգչուհի և դերասանուհի Լեդի Գագայի մասնակցությունը։

«Նա կստեղծի նույնպիսի կախարդանք, ինչ Խոակինն է (Ֆենիքս) արել: Նրանց միությունը կլինի հենց այն, ինչի վրա մենք հույս են դրել, ինչը շատ հուզիչ է, և մենք ամեն օր կախարդանք կգտնենք նկարահանման հրապարակում։ Հուսով եմ՝ առանց խենթությունների չի լինի։ Մեզ դուր է գալիս, երբ որոշակի քաոս է տիրում»,-իր խոսքը եզրափակել է օպերատորը։

Ֆիլմում Խոակին Ֆենիքսը կվերադառնա Ջոկերի դերին, իսկ Լեդի Գագան էկրանին կմարմնավորի իր սիրելի Հարլի Քվինի կերպարը։ Ժապավենի նկարահանումներին միացել է նաև իռլանդացի դերասան Բրենդան Գլիսոնը, որը հայտնի է Հարրի Փոթերի մասին ֆիլմերով։

Երկրորդ «Ջոկերի» թողարկումը նախատեսված է 2024 թվականի հոկտեմբերի 4-ին։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը