Քաղաքական

25.10.2022 09:01


Պեսկովը հաստատել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման նախապատրաստումը

Պեսկովը հաստատել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման նախապատրաստումը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումն արդեն նախապատրաստվում է։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

«Գագաթնաժողովը նախապատրաստվում է։ Ժամկետների ու տեղի մասին լրացուցիչ կհայտնենք»,-ասել է Պեսկովը։

Գագաթնաժողովի անցկացման մասին հայտնել է նաև ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Պուտինը Ռուսաստան է հրավիրել Փաշինյանին ու Ալիևին` հերթական եռակողմ գագաթնաժողովին, որի ընթացքում պլանավորվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ամբողջ շրջանակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը