Աշխարհ

28.10.2022 12:54


Պետք է հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Կոնստանտին Զատուլին (տեսանյութ)

Պետք է հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Կոնստանտին Զատուլին (տեսանյութ)

Պետք է հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այս մասին Երեւանում ընթացող «Լազարյան ակումբի» նիստում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։ Զատուլինը ելույթ է ունեցել տեսակամրջի ձեւաչափով։ Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունն արգելել էր Զատուլինի մուտքը երկիր՝ նրան անցանկալի անձ հայտարարելով։

Զատուլինի խոսքով՝ ԼՂ-ում հայ ժողովրդի իրավունքները պարտադիր կարգով պետք է պաշտպանվեն։

«Ինչպես եւ մնացած մասնակիցների համար ինձ համար եւս կարեւոր է, որ այսօրվա իրավիճակում պաշտպանված լինեն ԼՂ-ում հայ ժողովրդի իրավունքները։ 30 տարի համաշխարհային հանրությունը փորձում է լուծել այս խնդիրը։ Ցավոք, դա չհանգեցրեց խաղաղ լուծման։ Պատերազմ բռնկվեց 2020 թվականին։ ԼՂ-ում մարդիկ վաղուց ընտրել են ինքնորոշման ճանապարհը։ Սա պետք է հարգել՝ հակամարտություններից եւ նոր արնահեղությունից խուսափելու համար»,-ասել է Զատուլինը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը