Աշխարհ

28.10.2022 14:00


Ալիևը ՌԴ առաջին փոխվարչապետի հետ քննարկել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագիծը

Ալիևը ՌԴ առաջին փոխվարչապետի հետ քննարկել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագիծը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին։

Կողմերը քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ, ֆինանսաբանկային, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև զբոսաշրջության հետ կապված հարցեր։

Բացի այդ, քննարկվել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը։

Կողմերը նշել են երկկողմ հարաբերությունների հաջող և դինամիկ զարգացումը բոլոր ուղղություններով և ապրանքաշրջանառության աճը երկու երկրների միջև, տեղեկացրել է Ալիևի մամուլի ծառայությունը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը