Կարծիք

02.11.2022 16:30


Նիկոլը Արցախը հանձնում է և ասում՝ գնացեք ինքներդ քննարկեք, դուք ինչ կարող եք անել Ադրբեջանի կազմում

Նիկոլը Արցախը հանձնում է և ասում՝ գնացեք ինքներդ քննարկեք, դուք ինչ կարող եք անել Ադրբեջանի կազմում

Չէ՛ք հավատա, ոնցոր գժանոցում ապրենք: Էս Նիկոլի հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե՝ Սոչիում և Պրահայում ուղղեցին 1998-ի սխալը, և Արցախն ու Ադրբեջանը պետք է ուղիղ խոսեն․ ասել է, թե դա պարզապես անհրաժեշտություն է, որ Բաքուն և Ստեփանակերտը իրար հետ երկխոսեն․ Բաքուն ուզում է Արցախը վերացնել կամ էլ իրեն միացնել, բայց այդ դիրքորոշումը կարող է փոխվել և այլն և այլն։

Նիկոլի դեսպանին լսողը կարող է տպավորություն ունենալ, թե ահա, Արցախը բանակցությունների սեղան է վերադառնում։ Մարուքյանը ինչ սկսել է Նիկոլին ծառայել, խոսում է նույն մանիպուլյացիոն ոճով, ստի լեզվով։ Նախ, դեսպան ես աշխատում, մի թեթև գոնե նյութեր նայի խոսացածիդ թեմայով, 98-ին չի եղել մատնանշածդ սխալը, 97-ից արդեն Ղարաբաղը որևէ ֆորմատով չի նստել բանակցային սեղանին, կարդա, իմացիր:

Հիմա նայենք, թե Սոչիում և Պրահայում էդ ի՞նչ են պայմանավորվել, որը հիմք է տվել հատուկ հանձնարարություններով օգտագործվող գործչին հայտարարելու, թե Արցախն ու Ադրբեջանն ուղիղ կխոսեն։

Սոչիի եռակողմ հայտարարության մեջ չկա որևէ դրույթ, որտեղ ասվի, որ Արցախն ու Ադրբեջանը բանակցելու են, Արցախի մասին որևէ բառ չկա։ Ավելին, Արցախ անունը դուրս է եկել և տեղը եկել է «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման» արտահայտությունը։

Ինչ վերաբերում է Պրահային, եթե հիմք են վերցնում «Վաշինգտոնյան» անունով հայտնի թուղթը, այդտեղ, իհարկե, Էդմոն Մարուքյանի ասածն է, բայց․ այնտեղ Արցախը արդեն իսկ համարվում է Ադրբեջանի մաս, արցախցիները՝ Ադրբեջանի քաղաքացի՝ էթնիկ փոքրամասնություն, որոնք պետք է նշանակեն ներկայացուցչի՝ Ադրբեջանի նշանակած ներկայացուչի հետ ընդամենը քննարկումներ անելու համար՝ իրենց իրավունքների մասով։

Ինչ է ստացվում, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե բանակցությունների սեղանին է բերում Արցախը, այլ Արցախը հանձնում է և ասում է գնացեք ինքներդ քննարկեք, դուք ինչ կարող եք անել Ադրբեջանի կազմում։ Փաստորեն, տարիներ շարունակ բանակցվել է, որ Արցախը չունենա ավելի ցածր կարգավիճակ, որ ունեցել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, սրանք (Նիկոլն ու թիմակիցները, այդ թվում՝ Էդմոն Մարուքյանը) Արցախը հանձնում են Ադրբեջանին, ասում են մենք ձեռքներս լվացում ենք, դուք էլ բանակցեք ձեր մասին ու դա համարում են, որ Արցախը վերադարձրել են բանակցային սեղա՞ն։

Այ էն ժամանակ, երբ բանակցությունների սեղանի շուրջ կնստեն Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ալիևը և Արցախի Հանրապետության նախագահ՝ թեկուզ Արայիկ Հարությունյանը, էդ ժամանակ կարելի կլիներ գլուխ գովել, Էդմոն։ Իսկ Արցախը Ադրբեջանին հանձնելու համար ու մի հատ էլ դրա առիթով գլուխ գովալը, անունը չտամ, բայց այն է, ինչ իրար ասել են ՀՀ ԱԺ այժմյան նախագահն ու նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Հերիքա ժողովրդին ոչխարի տեղ դնեք:

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը