Կարծիք

09.11.2022 15:33


Մղձավանջային երկու տարիներ

Մղձավանջային երկու տարիներ

Ուղիղ երկու տարի առաջ հայ ժողովուրդն իր պատմության մեջ ստացավ հերթական ողբերգությունը։

Ի տարբերություն նախորդ դարերի ողբերգությունների, 2020թ․ մենք ունեցանք պետական դավաճանություն, որի արդյունքում կորցրեցինք Արցախի և Հայաստանի հսկայական տարածքներ, տվեցինք հազարավոր զոհեր, հարցականի տակ դրվեց և Արցախի և Հայաստանի ապագա գոյությունը։ Բայց զարմանալիորեն, դավաճան իշխանությունն այս ամենից հետո մնաց և շարունակում է մնալ իշխանության ղեկին։ Ոչ միայն մնաց, այլև պարզվեց, թե որքան դավաճաններ կան հայ ժողովրդի մեջ, որոնք ոչ միայն պաշտպանում են դավաճան իշխանությանը, այլև բացահայտ ուրանում են Արցախ՝ հայրենիքը։ Օրինակնե՞ր, խնդրեմ․ Էդուարդ Անտինյան, Վիգեն Խաչատրյան, Արման Բաբաջանյան, Հայկ Սարգսյան, Ստեփան Գրիգորյան և բազմաթիվ այլ «հայորդիներ», չհաշված ողջ քպ-ականնները, նախարարները, իրավապահ կոչված կառույցներն, իրենց դավաճան բռնապետիկի գլխավորությամբ։

Հարց բոլոր նրանց, ովքեր չեն հաշտվում այս վիճակի հետ․

-Շարունակելու՞ ենք հանդուրժել այս մղձավանջը և կորցնելու հայրենիքը, թե՞ վերջապես վճռականորեն ոտքի ենք կանգնելու, փրկելու հայրենիքը դավաճաններից։ Եթե ոչ, ապա բոլորս ենք լինելու Հայաստանի և Արցախի կործանման պատասխանատուները։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը