Կարծիք

09.11.2022 18:38


Երկու տարի առաջ այս օրը ստորագրվեց կապիտուլյացիոն հայտարարություն, որով միջազգային ուղիղ ու ակնհայտ հանցանքներ գործած ադրբեջանին հանձնվեց Արցախի մեծ մասը

Երկու տարի առաջ այս օրը ստորագրվեց կապիտուլյացիոն հայտարարություն, որով միջազգային ուղիղ ու ակնհայտ հանցանքներ գործած ադրբեջանին հանձնվեց Արցախի մեծ մասը

Երկու տարի առաջ այս օրը ստորագրվեց կապիտուլյացիոն հայտարարություն, որով միջազգային ուղիղ ու ակնհայտ հանցանքներ գործած ադրբեջանին հանձնվեց Արցախի մեծ մասը: Երկու տարին ամփոփելով պետք է փաստեինք, որ Հայաստանը միջազգային իրավական հնարավոր ու անհնարին միջոցներ է ձեռնարկել ու ձեռնարկում ընդդեմ ադրբեջանի հանցանքների և Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության: Իրականությունն այլ է:

«Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ընթացքում ոլորտի արհեստավարժ մասնագետները ներկայացրել են սահմանադրական և միջազգային իրավունքի տեսանկյունից չափազանց կարևոր դիտարկումներ Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Նույն օրը օրվա իշխանությունները, մեղմ ասած, անընդունելի, խայտառակ ձևակերպումներ են արել Արցախի վերաբերյալ:

Այսօրվա ելույթներից իսկապես ուզում եմ առանձնացնել Հայաստանում միջազգային իրավունքի լավագույն մասնագետներից մեկի՝ Լևոն Գևորգյանի ելույթը, որում խոսվում էր նաև այն մասին, թե միջազգային իրավունքի տեսանկյունից ինչ վտանգավոր է, երբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից հնչում են Հայաստանի ու Արցախի շահը ստորադասող, այդ շահին հակասող ու վնասող թեզեր, և թե ինչպես կարելի է չեղարկել իրավունքին հակասող հայտարարությունները: Ելույթը տեղադրում եմ մեկնաբանություններում:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը