Աշխարհ

11.11.2022 09:06


Ալիևը և Էրդողանը քննարկել են Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները

Ալիևը և Էրդողանը քննարկել են Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները

Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները եւ իրավիճակը տարածաշրջանում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ալիեւի մամուլի ծառայությանը։

Ալիեւի եւ Էրդողանի հանդիպումը տեղի է ունեցել Սամարղանդում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովի շրջանակում։

«Ընդգծվել է դաշնակցային եւ բարեկամական հարաբերությունների վրա հիմնված կապերի հաջող զարգացումը երկրների միջեւ բոլոր ոլորտներում, քննարկվել են իրավիճակը տարածաշրջանում եւ անվտանգության հարցերը, կարծիքներ են փոխանակվել Սոչիի հանդիպման արդյունքների մասին»,-նշվել է հաղորդագրությունում»

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը