Կարծիք

11.11.2022 17:10


Լայնածավալ ռազմական բախումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ըստ իս, անխուսափելի է

Լայնածավալ ռազմական բախումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ըստ իս, անխուսափելի է

ՀՀ իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, ակտիվորեն հող են նախապատրաստում Ալիևի հերթական ներխուժման համար.

Այսօր երեկոյան Փաշինյանի սպասվելիք հարցազրույցն այդ տրամաբանության մեջ է լինելու։

Սեպտեմբերի ֆեյք նյուզը, որը, վստահ եմ, շրջանառության մեջ դրվեց հենց իշխանական նախաձեռնությամբ, թե «արդեն ստորագրել ա», փորձարկում էր, որից նիկոլը վախեցավ՝ հասկանալով, որ իրեն պետք է ևս մի պատերազմ, բազմաթիվ զոհեր, այս անգամ ռմբակոծվող ՀՀ քաղաքներ, գուցե ռմբակոծվող մայրաքաղաք, խուճապ, որպեսզի կարողանա «լեգիտիմացնի» հերթական կապիտուլիացիայի ստորագրումը։

Մնում եմ նույն կարծիքիս.

Նիկոլը, Ալիևի հետ միասին կսանձազերծի ևս մի պատերազմ, այս անգամ արդեն ՀՀ տարածքում, որպեսզի ստորագրելուց հետո աթոռը պահելու հնարավորություն ունենա։

Պատերազմը նիկոլի համար «կռուտիտներ» կապահովի, անգամ միջանցքը զիջելու համար։

Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը