Լրահոս

19.09.2011 14:57


Ջրհեղեղի հետևանքով Թայլանդում զոհվածների թիվը հասել է 112–ի

Ջրհեղեղի հետևանքով Թայլանդում զոհվածների թիվը հասել է 112–ի

«The Nation»–ը հաղորդում է, որ Թայլանդում ջրհեղեղի պատճառով արդեն զոհվել է 112 մարդ։ Չդադարող հորդառատ անձրևների հետևանքով մասնակիորեն ջրի տակ է անցել երկրի 76 գավառներից 26–ը։ Տուժած շրջաններում ավերվել են հարյուրավոր տներ, և փակված են ճանապարհները։ Տասնյակ բնակավայրեր կտրվել են քաղաքակրթությունից։ Ամենաշատը տուժել են Թայլանդի հյուսիսային շրջանները։

Եվս յոթ կենտրոնական գավառ, որոնց տարածքով անցնում է Չաո Պրայա գետը, պատրաստվում է ջրհեղեղին։ Մոտակա երեք օրերի ընթացքում գետի ջուրը կբարձրանա 30սմ–ով։

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ մոտակա ժամանակներս իրավիճակը կվատանա նաև արևելյան շրջաններում, որտեղ Մեկոնգ գետն օրական կարող է բարձրանալ 10սմ–ով, իսկ անձրևները չեն դադարի։

Այս խորագրի վերջին նյութերը