Լրահոս

19.09.2011 16:06


Պաղեստինի ղեկավարը հրաժարվել է Իսրայելի հետ փոխզիջմանը

Պաղեստինի ղեկավարը հրաժարվել է Իսրայելի հետ փոխզիջմանը

Ինչպես հայտնում է «Գաարեց» թերթը, Պաղեստինի ազգային վարչակազմի  նախագահ Մահմուդ Աբբասը հրաժարվել է Իսրայելի հետ ՄԱԿ–ում Պաղեստինի Հանրապետության ճանաչման հարցի շուրջ փոխզիջմանը։

Թերթը գրում է, որ կիրակի՝ սեպտենբերի 18–ին, «մերձավորարևելյան քառյակը» կարողացել  է Իսրայելի վարչապետ Բենյամին Նատանյահուին համոզել պաղեստինյան ինքնավարության հետ կապված որոշ զիջումներում և շարունակել բանակցությունները Մահմուդ Աբբասի հետ։

«Գաարեցը» հաղորդում է, որ ինքնավարության ղեկավարը հրաժարվել է բոլոր  առաջարկություններից, փոխզիջումներից՝ նշելով, որ վճռականորեն է տրամադրված ՄԱԿ–ում Պաղեստինի Հանրապետշության ճանաչմանը հասնելուն։

«Մերձավորարևելյան քառյակն» իր հերթին մի քանի անգամ հայտարարել է, որ  Պաղեստինի Հանրապետության միակողմանի  ճանաչումը կվնասի Իսրայելի հետ բանակցային գործընթացին։

Պաղեստինի Հանրապետության ճանաչման մասին խնդրագիրը կարող է քվեարկվել մինչև ամսվա վերջ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ–ի Գլխավոր  վեհաժողովում։

Այս խորագրի վերջին նյութերը