Կարծիք

21.11.2022 20:09


Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիա. ինչ՞ վտանգներ կան մեզ համար

Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիա. ինչ՞ վտանգներ կան մեզ համար

Երկու օր առաջ թուրքական օդուժը սկսեց սիրիական հյուսիսային քաղաքների ռմբակոծությունները: Շատերը այդ քայլը դիտարկում էին, որպես Ստամբուլում ահաբեկչական քայլի պատասխան:

Իսկ այսօր պարզվեց, որ Անկարան մտադիր չէ սահմանափակվել միայն օդային ռմբակոցություններով: Էրդողանը հայտարարել է, թե թուրքական զինված ուժերը պատրաստվում են ներխուժել Սիրիա, իբր քրդական «ահաբեկիչներին» զինաթափելուը համար: Էրդողանի խոսքերով 2019-ին, Սոչիում Պուտինը իրեն խոսք էր տվել զինաթափել այդ «ահաբեկիչներին», սակայն երեք տարվա ընթացքում Ռուսաստանը այդպես էլ իր խոստումը չկատարեց: Էրդողանը նշեց, որ ինքը Պուտինին արդեն ասել է, որ ցանկացած պահի Թուրքիան կարող է ներխուժել Սիրիա, սեփական ուժերով լուծել «ահաբեկիչների» հարցը:

Էրդողանը իր այդ ելույթում մեղադրեց նաև ԱՄՆ-ին, նշելով, թեև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն ԱՄՆ-ն շարունակում է աջակցել քուրդ «ահաբեկիչներին», որոնք գործում են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ: Էրդողանի խոսքերով այս փաստը անբնական է և տարօրինակ, քանզի Թուրքիան անչափ կարևոր դեր կատարում Արևմուտքի համար այս տարածաշրջանում:

Փորձագետների կարծիքով Էրդողանի որոշումը ներխուժել Սիրիա, կապված է ոչ այնքան Ստամբուլում ահաբեկչությամբ, որքան այն հանգամանքով, որ գալիք նախագահական ընտրություններում նա կարող է բախվել լուրջ դիմադրության: Բանն այն է, որ ըստ բոլոր հարցումների նրա և նրա թիմակիցների վարկանիշը զիջում է ընդդիմության վարկանիշին:

Ավելին, այսօր Թուրքիայի երկու կարևոր քաղաքների Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերը ընդդիմության ներկայացուցիչներ են: Հարցումները ցույց են տալիս, որ նրանցից որն էլ մասնակցի նախագահական ընտրություններում, կարող է հաղթանակ տանել Էրդողանին:

Այս հանգամանքը հաշվի առնելով Էրդողանը փորձում է ամեն կերպ լարվածություն ստեղծել, որպեսզի կարողանա այդ առիթով համախմբել հանրությանը իր շուրջ: Սակայն երկրի տնտեսական վիճակը այն աստիճանի է կազմաքանդված, որ դժվար է ասել, թե ինչը կարող է փրկել Էրդողանին պարտությունից:

Մանավանդ, որ Արևմուտքը միանշանակորեն աջակցելու է Էրդաղանի հակառակորդին:

Մնում է միայն այնպիսի իրավիճակ առաջացնել երկրի շուրջ, որ հանրությունը ընտրության ժամանակ, մի պահ «մոռանա» տնտեսական վիճակը և այլ գործոնից համախմբվի Էրդողանի շուրջ:

Ինչ դա կարող է լինել: Փորձագետների կարծիքով Էրդողանը մեծ ընտրություն չունի, կամ պատերազմ հրահրել Հունաստանի հետ կղզիների շուրջ, կամ պատերազ հրահրել հայ-ադրբեջանական ճակատում, կամ էլ լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Սիրիայում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը` zham.am

Այս խորագրի վերջին նյութերը