Կարծիք

28.11.2022 12:01


Տեղը չե՞ք բերում, շոուի էլեմենտներով ախպո՞րս եք բերման ենթարկում

Տեղը չե՞ք բերում, շոուի էլեմենտներով ախպո՞րս եք բերման ենթարկում

Ծառայողական քննություն եմ ակնկալում․ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը գրել է եղբոր բերման ենթարկվելու մասին․ «Եղբորս բերման ենթարկելու իրադարձությունը տեղի է ունեցել քաղաքի բանուկ հատվածում՝ օրը ցերեկով, շոու էլեմենտներով»:

Տիկինը, ըստ երևույթին, հազիվ է իրեն զսպել, ուզեցել է նաև գրի՝ «Իմ եղբայրը հո սովորական քաղաքացի չի, ընդդիմադիր չի, ինքը երդվյալ քպական ա, նիկոլական ա, քուրն էլ ՔՊ մարզպետ, ընտրություններին ձեն բերած․ ես ու ախպերս չլինեինք՝ ՔՊ-ն կես ձեն չէր ստանա Շիրակից․ տեղը չե՞ք բերում, շոուի էլեմենտներով ախպո՞րս եք բերման ենթարկում»:

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը