Կարծիք

29.11.2022 06:22


Նիկոլի ու Ավինյանի անվան տոնածառ ու լույսեր, և անանուն նահատակներ

Նիկոլի ու Ավինյանի անվան տոնածառ ու լույսեր, և անանուն նահատակներ

Պաշտոնական ողջ լրահոսը «տոնական» է՝ տոնածառ, լուսավորում, փակ փողոցներ, ամեն լույսի հետ՝ նորահայտ կինդերսյուրպրիզ փողատեր ավինյան։ Բոլոր կողմերից պաշտոնական լրահոսն ինչ-որ անհասականալի տոն է խոստանում։ ՈՒ այդ լրահոսում իրարահաջորդ տեղեկությունները.

*Արցախում թշնամին նորից արկակոծել է, նաեւ՝ նռնականետերով, ունենք վիրավորներ…

*Թշնամին հայկական կողմին է փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մեր 13 նահատակների մասունքները։

*Թշնամին շարունակում է ագրեսիվ հայտարարություններ անել…

*Թշնամին….

Երկրի ներսում էլ թշնամական դրսեւորումների պակաս չկա՝ պարեկներն են ծեծում անչափահասի, որ նիկոլի ճանապարհին ոչինչ չխանգարի… Երկրի անվտանգությամբ զբաղվելու պարտավորություն ունեցող կառույցը ԱԺ պատգամավորի նկատմամբ մատից ծծած գործ է հարուցում… Անհայտ ծագմամբ կառույցը վարչական հայց է ներկայացնում Եռաբլուրում իրենց զավակների շիրիմները պաշտպանող որդեկորույս ծնողների նկատմամբ… Իսկ Երեւանում «թիթեռ» են նկարում ու ՀՀ Կառավարության անունից ազդարարում տոների մասին, շարունակում ձեւ տալ, թե տոնական տրամադրության մեջ են։

ՈՒ այդ լույսերով ամեն ինչ ծածկելու չտես ու ծախսատար գործին անտարբեր նայում են մեր հայրենակիցները, ապա շտապում շուկա ու խանութ՝ «ամանորի» առեւտրի։ Դեկտեմբերի 31-ին հեռուստացույցի առջեւ դիտելու են, թե ինչպես կառավարական շենքերն անճաշակ ու շաաաատ լուավորված են։ Բոշի եղի նման… որ չգիտեն որտեղ օգտագործեն։ Իսկ այսօր պաշտպանութան նախարարությունը հաղորդեց, թե թշնամին մեր 13 նահատակների մասունք է հանձնել Հայաստանին։ Անուններն անգամ չկան։ Նիկոլի ու ավինյանի անվան տոնածառ ու լույսեր եւ անանուն նահատակներ։

«Խրախճանք ժանտախտի ժամանակ»...

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը