Լրահոս

22.09.2011 11:32


«Forbes»–ը հրապարակել է ԱՄՆ–ի ամենահարուստ մարդկանց անունները

«Forbes»–ը հրապարակել է ԱՄՆ–ի ամենահարուստ մարդկանց անունները

Ինչպես փոխանցում են արտասահմանյան լրատվամիջոցները, «Forbes»–ը հրապարակել է ԱՄՆ–ի 400 ամենահարուստ մարդկանց ամենամյա ցուցակը։ Ամենաբարձր հորիզոնականը 18–րդ անգամ զբաղեցնում է «Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը։ Նրա կարողությունը գնահատվում է 59 մլրդ դոլար, և այն 5 մլրդ–ով ավելի է, քան նախորդ տարի։

Երկրորդ տեղում է ներդնող Բիլ Գեյթսի բազմաթիվ բարեգործական նախագծերի համահեղինակ Ուորեն Բաֆետը։ Բաֆետն առաջին քսանյակի մեջ միակ ներկայացուցիչն է, որի կարողությունը նվազել է նախորդ տարվա համեմատ։ Այժմ նրա հարստությունը գնահատվում է 39 մլրդ դոլար նախորդ տարվա 45 մլրդ–ի փոխարեն։

Եռյակը 33 մլրդ դոլարով եզրափակում է «Oracle» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Լոուրենս Էլիսոնը։

«Ոսկե տասնյակ» է ընդգրկվել նաև հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը, ով 22 մլրդ դոլարով 7–րդ տեղում է։

Ամենահայտնի գործարար է ճանաչվել «Facebook»–ի հիմնադիր և ղեկավար, 27–ամյա Մարկ Ցուկերբերգը, ում կարողությունը գնահատվում է 17,5 մլրդ դոլար։ Այս տարի նրա կապիտալն ավելացել է 10,6 մլրդ–ով, ինչը նրան 35–րդից բարձրացրել է 14–րդ տեղ։

Այս խորագրի վերջին նյութերը